Մարտ ամսվա ամփոփում

Մարտ ամիսը կրթահամալիրում համարվում է հասարակագիտական։ Հասարակագիտական ստուգատեսի այս ընթացքում մենք ձեռնարկել ենք մի նոր երկարաժամկետ նախագծի իրագործմանը։ Նախագիծը կոչվում է ՝«Հայաստանի ապագան և նրա հարևանները»։ Նախագիծը ունի համագործակցային բնույթ, մենք համագործակցում ենք թուրքերենի ակումբի հետ։ Նախագծի իրագործումը այս ամիս իրականացվեց մի քանի ակումբային հանդիպումներով։

Նախապատրաստական հանդիպումներ՝

Մարտի 9-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Մարտի 16-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Մարտի 30-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Բոլոր հանդիպումներն ունեին նախապատրաստական բնույթ։ Ակումբի անդամները բաժանվեցին տարբեր հետազոտական խմբերի, խմբերին բաժանվեց նախագծի այս շրջանին վերաբերող մի քանի թեմաներ։ Առաջիկա շրջանում պատրաստվում ենք՝ ապրիլի 6-ին հասարակագիտական ստուգատեսի շրջանակում կազմակերպվող կլոր սեղանին։ Այստեղ սովորողները կներկայացնեն իրենց ընթացիկ աշխատանքները։