Սովորում ենք բանավիճել

Նախագծի ամփոփ նկարագրություն

«Ազատ խոսքի» ակումբն իր գործունեությունը ծավալում է բոլոր սովորողների համար։ Ակումբի մասնակից սովորողները բանավեճի հմտություններից ձեռք բերած իրենց փորձը կփոխանցեն Միջին դպրոցի սովորողներին։
Միջին դպրոցի սովորողները կունենան բանավեճի հմտությունների տարրական գիտելիքներ, կսովորեն իրենց խնդիրները բարձրացնել քաղաքակիրթ ձևով և լուծել դրանք բանավիճելու միջոցով։

Նախագծի ընթացքը՝

  1. Ակումբի անդամ սովորողներից կկազմակերպվի ճամբարային խումբ, որոնք պատրաստ կլինեն սովորեցնել Միջին դպրոցի իրենց ընկերներին
  2. Խմբի անդամների հետ միասին կմշակվի ընդունելի մոտեցում և ծրագիր, որը հարմար կլինի բանավեճի հմտությունները սովորեցնելու համար
  3. Երեք ճամբարային օր ակումբի անդամբերը կաշխատեն սովորողների հետ
  4. Երրորդ օրը կկազմակերպվի բանավեճ՝ «Տեղեկատվական դարաշրջան և ազգային արժեքներ» թեմայով։

Արդյունքում՝

  • Միջին դպրոցի սովորողները կծանոթանան բանավեճի տարրական հմտություններին
  • Ակումբի անդամ սովորողները ձեռք կբերեն անհրաժեշտ փորձ՝ սովորող-սովորեցնող ծրագրի արդյունքում
  • Կունենանք բանավեճի փորձ
  • Արդյունքները հրապարակվեն բոլոր մասնակիցների կողմից

Ակնկալվող ժամանակահատված՝

Հունվարի 10-29

Նախագծի համակարգողներ՝

Սամվել Թամազյան և «Ազատ խոսքի» ակումբի անդամներ