Դպրոց հաճախելը չպետք է լինի պարտադիր․ բանավեճ 148 դպրոցի բանավեճի ակումբի սովորողների հետ

«Ազատ խոսքի» ակումբը շարունակում է բանավեճային մրցույթների շարքը։ Նախորդ արդյունավետ բանավեճը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին «Երիցյան» վարժարանի սովորողների հետ, մեզ հնարավորություն տվեց դեկտեմբերին ևս մասնակցել ներերևանյան հերթական բանավեճային մրցույթին։ Այս անգամ կբանավիճենք Երևանի թիվ 148 Ավագ դպրոցի սովորողների հետ։ Բանավեճի թեման է՝ «Դպրոց հաճախելը չպետք է լինի պարտադիր»։ Այս թեման կրթական է և իրենից մեզ համար շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին ունեցել ենք նախապատրաստական պարապմունքների շարք և համարում ենք, որ կարող ենք պատշաճ ներկայանալ մրցույթին։ Արդյունքների մասին հաջորդիվ․․․

Բանավեճի թեմա՝

«Դպրոց հաճախելը չպետք է լինի պարտադիր»

Բանավեճի օրը, ժամը, տեղը՝

Կբանավիճենք դեկտեմբերի 13-ին, ժամը 15։00, Երևանի թիվ 148 Ավագ դպրոցում

Բանավեճի մասնակիցներ՝

  • Լուսի Ղարիբյան 11-րդ դասարան
  • Անահիտ Ասատրյան 11-րդ դասարան
  • Արամ Խաչատրյան 11-րդ դասարան
  • Շուշան Փաշինյան 10-րդ դասարան
  • Կարինե Գոմցյան 11-րդ դասարան

Բանավեճի արդյունքները կհրապարակվեն «Ազատ խոսքի» ակումբի բլոգում

Համակարգչային խաղերը բացասաբար են անդրադառնում դեռահասների վրա․ հաշվետվություն

«Ազատ խոսքի» ակումբը համագործակցելով «Ջինիշյան» հիմնադրամի կազմակերպեց հերթական բանավեճը։ Բանավեճի թեման բավականին արդիական էր՝ «Համակարգչային խաղերը բացասաբան են անդրադառնում դեռահասների վրա»։ Մեր համոզմամբ սա ոչ միայն համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող թեմա է, այլ նաև վերաբերվում է մեզ, մեր կրթական գործին և մեր կյանքին։

Մինչ բանավեճը մենք ամբողջ սեպտեմբեր ամսին կազմակերպեցինք բանավեճային հմտությունների դասընթացներ։ Դասընթացներից հետո մենք սկսեցինք ուսումնասիրել թեման։ Թեմայի ուսումնասիրությունները մեզ ցույց տվեցին դրա բազմաշերտությունը և բազմաոլորտությունը։

Սեպտեմբերի 25-ին բուն բանավեճի օրն էր։ Բանավեճը ընթացավ կառուցողական մթնոլորտում։ Ակումբի անդամների կեսն ուներ կողմ, իսկ կեսը դեմ դիրքորոշում։ Ներդպրոցական այս բանավեճի արդյունավետությունը մեզ թույլ տվեց մեկ աստիճան բարձրանալ և հաջորդիվ բանավիճել այլ դպրոցի սովորողների հետ։

Մեր հաջորդ ձեռքբերումների մասին հաջորդիվ․․․

Սովորում են բանավիճել Միջին դպրոցի սովորողները

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Ազատ խոսքի» ակումբի հերթական հանդիպումը։ Ըստ օրացույցի ակումբի անդամները պետք է հանդիպեին Միջին դպրոցի իրենց կրտսեր ընկերների հետ և սովորեցնեին (սովորող-սովորեցնող բաղադրիչով) բանավեճի հմտություններ։

Продолжить чтение «Սովորում են բանավիճել Միջին դպրոցի սովորողները»

Հռետորական կամուրջներ

Այսօր՝ փետրվարի 9-ին «Ազատ խոսքի» ակումբի հյուրն էր կրթահամալիրի հասարակագետ՝ Աշոտ Տիգրանյանը։ Հանդիպումը կազմակերպվել էր «Բանավեճային կամուրջ. սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում:

Продолжить чтение «Հռետորական կամուրջներ»

Քաղաքական սերունդ նախագծի ամփոփում

Քաղաքական սերունդ նախագիծը իրականացվեց հունվարյան ուսումնական ճամբարի ընթացքում (հունբարի 11-25-ին), «Ազատ խոսքի» ակումբի շրջանակում։
Երկշաբաթյա աշխատանքների ընթացքում մենք ունեցանք մի քանի հանդիպում-քննարկումներ և բանավեճ։ Կներկայացնեմ դրանք հերթականությամբ․

Продолжить чтение «Քաղաքական սերունդ նախագծի ամփոփում»

Ազատ խոսքի ակումբ․ հունվարյան օրացույց

Ազատ խոսքի ակումբը հունվարին

<<Քաղաքական սերունդ>> նախագծի շուրջ հանդիպումներ

Հունվարի 11-ին
Քննարկում՝ <<Քաղաքական ուսուցիչ>> թեմայով

Հունվարի 16-ին
Բանավեճ՝ <<Հայ-ադրբեջանական համակեցություն>> թեմայով

Հունվարի 25-ին ժամը 14։00, Ավագ դպրոցի փոքր դահլիճում
Քննարկում-ամփոփում՝ <<Քաղաքական սերունդ>> նախագծով

Բանավեճ՝ հայ-ադրբեջանական համակեցություն թեմայով․ ամփոփում

Այսօր՝ հունվարի 15-ին «Ազատ խոսքի» ակումբն անցկացրեց իր հերթական բանավեճը՝ «հայ-ադրբեջանական համակեցություն» թեմայով։ Բանավեճը բաղկացուցիչ մասն էր՝ «քաղաքական սերունդ» նախագծի և դրա տրամաբանական շարունակությունը։ Ակումբի մասնակիցները քաղաքական կարծիքների և տեսակատների կամուրջներ էին կառուցել իրենց դասավանդողների հետ, նախօրոք նրանց հետ իրենց հետաքրքրող թեմայի շուրջ հարցումներ և տեսակտեներ հավաքելով։ Զինված լինելով իրենց անձնական տեսակետներով և իրենց ավագ սերունդի հայացքներով նրանք սկսեցին բանավիճել։

Продолжить чтение «Բանավեճ՝ հայ-ադրբեջանական համակեցություն թեմայով․ ամփոփում»

11/01/21 Օրվա ամփոփումն Անահիտ Ասատրյանի

Հետաքրքիր էր․․․

 Կարոտել էինք մեզ ջերմացնող միջավայրը․․․ Այն միջավայրը, որը մեզ թույլ էր տալիս ջերմանալ, հասկանալ, վերհիշել և սովորել նորը․ ազատ, անմիջականինչպես միշտ․․․ Հերթական հանդիպումներից մեկն էր <<Ազատ խոսքի>> ակումբում։ Ընկեր Սամվելի հետ ամենահավես և հերթական քննարկումններից մեկն ունեցանք։ Շատ հետաքրքիր թեմա էինք քննարկում․․․Թեմա, որին գրեթե շատ շատերն ուշադրություն չեն դարձնում, կամ էլ պարզապես նշանակություն չեն տալիս։ Քննարկում էինք քաղաքականության վերաբերյալ ուսուցչի դիրքորոշման բարձրաձայնման կարևորության, օգտակարության և ոչ օգտակարության վերաբերյալ... Իհարկե, համարում եմ, որ սա այն կարևորագույն օրակարգային քննարկման հարցն էր, որին անդրադարձանք... Ինչպես միշտ` բոլորս մեր դիրքորոշումն էինք ներկայացնում, հետո արգումենտները, խրոխտ կարծիքները, իսկ հետո սկսվում էր մեր բուռն քննարկումը․․․ Ախր բոլորս էլ տենչում էինք լցնելու մեր գիտելիքների դարակները․նույնիսկ մեկ վայրկյանը բաց չէինք թողնում․․․Մեզ համար ամեն միտքը նոր խորհերի արթնացումն ապահովող խթանն էր․․․Շատ հետաքրքիր էր ու հավես, իրոք․․․

Продолжить чтение «11/01/21 Օրվա ամփոփումն Անահիտ Ասատրյանի»

Ազատ խոսքի ակումբի մասնակիցների վերլուծությունները Ժիրայր Լիպարիտյանի հոդվածների շուրջ

Ներկայացնում ենք՝ Նանե Վարդումյանի, Ստելլա Սարգսյանի և Անահիտ Ասատրյանի վերլուծությունները

Նանե Վարդումյան՝ <<Ժիրայր Լիպարիտյանի հոդվածների վերլուծություններ>>

Քայլ, այս անգամ մի մեծ քայլ՝ դեպի ետ

Այսօր կարդացի Ժիրայր Լիպարիտյանի՝ «Քայլ , այս անգամ մի մեծ քայլ՝ դեպի ետ» հոդվածը։ Անկեղծ ասած, արդեն հոգնել եմ այս իրավիճակի մասին խոսելուց։ Համաձայն եմ` սա մեր պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից է, բայց բոլորն անխտիր այդ մասին են խոսում։ Բոլորը տխուր են և ցրված։ Չգիտես ինչու, բոլորը դարձել են քաղաքագետներ ու այնպես են խոսում, կարծես իրենք կարող էին այս տարիներով չլուծված խնդիրը մի քանի օրում լուծել։ Ճիշտ է, բոլորն ունեն իրավունք իրենց կարծիքն ազատ արտահայտելու, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Продолжить чтение «Ազատ խոսքի ակումբի մասնակիցների վերլուծությունները Ժիրայր Լիպարիտյանի հոդվածների շուրջ»