Բանավեճային հմտությունների դասընթացներ

«Ազատ խոսքի» ակումբը կազմակերպում է երկշաբաթյա բանավեճային հմտությունների դասընթացներ։ Դասընթացները կտևեն՝ մայիսի 11 ից մայիսի 25-ը։

Նպատակ
Սովորողների շրջանում բանավեճային հմտությունների ձեռք բերումը հնարավորություն կտա զարգացնել մի քանի կարևոր հատկանիշներ․

  • Վստահություն
  • Քննադատողական և վերլուծական միտք
  • Հետազոտական աշխատանքի կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Մտքերը և գաղափարները արտահայտելու կարողություն
  • Ուրիշների մտքերը և գաղափարները լսելու հատկություն

Ընթացքը

Մայիսի 11 ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի նկուղ-ակումբ

Պարապմունք՝ «Բանավեճի ընդհանուր կառուցվածք»

Մայիսի 13-ին, Ժամը 14։30, Ավագ դպրոցի նկուղ-ակումբ

Պարապմունք՝ «Բանավեճի YES ֆորմատ»

Մայիսի 18-ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի նկուղ-ակումբ

Բանավեճի նախապատրաստում, թեմայի ընտրություն

Մայիսի 20-ին «Փորձնական բանավեճ», Ավագ դպրոցի նկուղ-ակումբ ժամը 14։30

Մայիսի 26-ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի նկուղ-ակումբ «Բանավեճ»

Արդունքում

Սովորողները ձեռք կբերեն բանվեճային հմտություններ

Ավելի մեծ քանակությամբ սովորողներ կներգրավվեն կազմակերպվող բանավեճերին

Բանավեճերի անցակացումը կունենա կազմակերպված բնույթ

Նախագծի մեկնարկ․ ապրիլի 6-ի կլոր-սեղանի արդյունքները

«Ազատ խոսքի» և «թուրքերենի» ակումբերն ապրիլի 6-ին ներկայացրեցին՝ «Հայաստանի ապագան և նրա հարևանները» նախագծի ընդհանուր ուրվագիծը։ Հանդիպմանը ոչ միայն մասնակցում էին ակումբների սովորողները, այլ նաև Ավագ դպրոցի ուսուցիչները և այլ դասարանների սովորողներ։
Յուրաքանչուր ակումբ ներկայացրեց իր անելիքների ուղղությունները և հեռանկարները։ Մեր ակումբը ներկայացրեց Հայաստանի ապագան՝ «Ազգայանականության», «Լիբերալիզմի» և «Հայաստանի անցյալի և հարևանների հետ փոխհարաբերությունների» պատմությունից մի քանի դրվագներ։ Թուրքերենի ակումբը ներկայացրեց Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրները և դիվանագիտական հարաբերությունների նրբությունները։

Ներկայացման վերջում տեղի ունեցավ քննարկում։ Քննարկման արդյունավետ էր, քանի որ հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան խնդիրները դիտարկել բազմատեսանկյուն կողմերից։ Նախագիծը երկարատև է և շարունակական․․․

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում ապրիլի 6-ին «Ազատ խոսքի» և «Թուրքագիտական» ակումբները ներկայացան հասարակագիտական համագործակցային նախագծի ներկայացում-քննարկմամբ։

2․ Նախագծի մեկնարկ-ներկայացում՝
Ներկայացնում է «Ազատ խոսքի» ակումբը /ղեկավար՝ Սամվել Թամազյա/-5 րոպե
Ներկայացնում է «Թուրքագիտական» ակումբը /ղեկավար՝ Աննա Խաչատրյան/-5 րոպե

4․ Հարցեր, դիտարկումներ, խնդիրներ, առաջարկներ՝ 10 րոպե

5․ Ակումբային քննարկում՝ 20 րոպե
Թեման՝ «ՀՀ ապագան և նրա հարևանները»

Նախագծի համակարգողներ՝ Սամվել Թամազյան, Աննա Խաչատրյան։