Եռօրյա վերապատրաստումների ամփոփում

Մայիսի 10-12-ին Աղվերանի «Արթուրս» հյուրանոցում տեղի ունեցավ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Վորլդ Վիժն Արմենիայի» կողմից կազմակերպված եռօրյա մեթորական վերապատրաստումները։
Վերապատրաստումների թիրախային խումբը՝ հանրապետության մի քանի տասնյակ դպրոցների ուսուցիչներն էին, որոնք իրենց դպրոցներում ունեն բանավեճի ակումբներ։

Продолжить чтение «Եռօրյա վերապատրաստումների ամփոփում»

Եռօրյա վերապատրաստման ամփոփում

Մայիսի 10-12-ին Աղվերանի «Արթուրս» հյուրանոցում տեղի ունեցավ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Վորլդ Վիժն Արմենիայի» կողմից կազմակերպված եռօրյա մեթորական վերապատրաստումները։
Վերապատրաստումների թիրախային խումբը՝ հանրապետության մի քանի տասնյակ դպրոցների ուսուցիչներն էին, որոնք իրենց դպրոցներում ունեն բանավեճի ակումբներ։

Продолжить чтение «Եռօրյա վերապատրաստման ամփոփում»

Մենթորական եռօրյա վերապատրաստում Աղվերանում

Նախագծի ամփոփ նկարագրություն

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ մասին) իրականացնում է «Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից երկրորդ անգամ մասնակցության հրավեր է եղել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, որը սիրով ընդունվել է մեր կողմից։ Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր մարզերում ստեղծվում են բանավեճի ակումբներ, իսկ Ջինիշյան հիմնադրամը ստեղծում է դրանց միչև կապը և ապահովում ակումբերի գործունեությունը։

Ներկայացնում ենք «Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի առանձնահատկությունները․

Շահառուների նկարագրությունը․  Առաջարկվող գործողության առաջին թիրախային խումբը 3760 երիտասարդ է (13-17 տարեկան) դպրոցներում. Գործողության երկրորդ թիրախային խումբը բաղկացած է 18-ից 29 տարեկան 160 երիտասարդներից:

Ծրագրի իրականացման վայրը․ Հայաստանի մարզերը․ Երևան, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն (70 դպրոցներ)

Ծրագրի նպատակը․ երիտասարդներին հնարավորություն ընձեռել ներգրավվել հանրային երկխոսության մեջ, որի նպատակն է թիրախավորված համայնքների երիտասարդությանը (13-29 տարեկան)  դառնալ հասարակական ակտիվություն ունեցող քաղաքացիներ և ակտիվորեն ներգրավվել հասարակական գործերում `քաղաքականություն մշակողների հետ երկխոսության միջոցով և երիտասարդության հետ կապված քաղաքականության քարոզչությամբ: 

Ծրագրի խնդիրները.

  • բարելավել երիտասարդության ազգային քաղաքականությունը վերջիններիս հզորացման և որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավվման, ինչպես նաև պետական մարմինների հետ հանրային երկխոսության միջոցով
  • խրախուսել երիտասարդական ՔՀԿ-ներին ՝ լինել ակտիվ քաղաքացիներ և ներգրավված լինել իրենց համայնքներում իրականացվող գործընթացներում
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը: 1 մարտի 2021
ավարտը28 փետրվարի 2024
Համակարգող/պատասխանատուՌոբեն Կրիկյան
ԻրականացնողներՋՀՀ/ՎՎ Հայաստան/ ՎՎ Գերմանիա/ տեղական երիտասարդական ՀԿ-ներ
Գործընկերներ Վորլդ Վիժն Հայաստան, Երիտասարդությունը հանուն զարգացման ՀԿ, Երիտասարդությունը հանուն փոփոխության ՀԿ, ԼՅՈՒՊԻՆ ՀԿ, Հյուսիսի երիտասարդներ ՀԿ, ԱՐՄստրոնգ ՀԿ, Ագապե Վորլդ երիտասարդական ՀԿ և ՎՎ Գերմանիա (ղեկավար կազմակերպություն) 
կազմակերպություններԵվրոպական միություն (ԵՄ) և Վորլդ Վիժն Գերմանիա

Ծրագրի շրջանակում Մայիսի 10-12 կազմակերպվում է երկօրյա մենթորական վերապատրաստումներ, որին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից մասնակցում է ՝ Սամվել Թամազյանը։

Արդյունքում ակնկալում ենք՝

Նոր կրթական կապերի ստեղծում ծրագրին մասնակցող տարբեր կրթական հաստատությունների հետ։

Նոր փորձի և հմտությունների ձեռքբերում, որոնք կօգնեն կրթահամալիրում ակումբային գործունեության ակտիվացմանը։

Մենթորական աշխատանքի շնորհիվ ակումբային գործունեության նոր մեթոդների մշակում և նախագծում

Կազմակերպության հետ կապեր, ճամփորդություններ, այլ ծրագրերին մասնակցություն

Մայիսի 23-ի Ազատ խոսքի ակումբի հաշվետու ներկայացում

Մայիսյան 17-րդ ամենամյա հավաքի շրջանակում

Ազատ խոսքի ակումբի անդամները կներկայացնեն ակումբի 2021-22 թթ գործունեությունը

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 13։30, Ավագ դպրոցի ընթերցասրահում

Հանդիպման մասնակիցներ՝ Ազատ խոսքի ակումբի անդամներ, Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Ազատ խոսքի ակումբի 2021-22 թթ գործունեությունը

Հանդիպման կազմակերպիչ՝ Սամվել Թամազյան