Նախագծի մեկնարկ․ ապրիլի 6-ի կլոր-սեղանի արդյունքները

«Ազատ խոսքի» և «թուրքերենի» ակումբերն ապրիլի 6-ին ներկայացրեցին՝ «Հայաստանի ապագան և նրա հարևանները» նախագծի ընդհանուր ուրվագիծը։ Հանդիպմանը ոչ միայն մասնակցում էին ակումբների սովորողները, այլ նաև Ավագ դպրոցի ուսուցիչները և այլ դասարանների սովորողներ։
Յուրաքանչուր ակումբ ներկայացրեց իր անելիքների ուղղությունները և հեռանկարները։ Մեր ակումբը ներկայացրեց Հայաստանի ապագան՝ «Ազգայանականության», «Լիբերալիզմի» և «Հայաստանի անցյալի և հարևանների հետ փոխհարաբերությունների» պատմությունից մի քանի դրվագներ։ Թուրքերենի ակումբը ներկայացրեց Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրները և դիվանագիտական հարաբերությունների նրբությունները։

Ներկայացման վերջում տեղի ունեցավ քննարկում։ Քննարկման արդյունավետ էր, քանի որ հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան խնդիրները դիտարկել բազմատեսանկյուն կողմերից։ Նախագիծը երկարատև է և շարունակական․․․

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում ապրիլի 6-ին «Ազատ խոսքի» և «Թուրքագիտական» ակումբները ներկայացան հասարակագիտական համագործակցային նախագծի ներկայացում-քննարկմամբ։

2․ Նախագծի մեկնարկ-ներկայացում՝
Ներկայացնում է «Ազատ խոսքի» ակումբը /ղեկավար՝ Սամվել Թամազյա/-5 րոպե
Ներկայացնում է «Թուրքագիտական» ակումբը /ղեկավար՝ Աննա Խաչատրյան/-5 րոպե

4․ Հարցեր, դիտարկումներ, խնդիրներ, առաջարկներ՝ 10 րոպե

5․ Ակումբային քննարկում՝ 20 րոպե
Թեման՝ «ՀՀ ապագան և նրա հարևանները»

Նախագծի համակարգողներ՝ Սամվել Թամազյան, Աննա Խաչատրյան։

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Նախորդ ամսվա արդյունավետ բանավեճը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին «Երիցյան» վարժարանի սովորողների հետ, մեզ հնարավորություն տվեց դեկտեմբերին ևս մասնակցել ներերևանյան հերթական բանավեճային մրցույթին։ Այս անգամ կբանավիճեցինք Երևանի թիվ 148 Ավագ դպրոցի սովորողների հետ։ Բանավեճի թեման էր՝ «Դպրոց հաճախելը չպետք է լինի պարտադիր»։ Այս թեման կրթական է և իրենից մեզ համար շատ մեծ հետաքրքրություն էր ներկայացնում։ Մենք նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին ունեցել ենք նախապատրաստական պարապմուքների շարք, ներկայացնում եմ դրանք ստորև․

  • Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 14։15՝ պարապմունք՝ «Նախորդ բանավեճերի վերլուծություն» թեմայով։ Հանդիպում ենք՝ Մայր դպրոցի նկուղ-ակումբում։
  • Նոյեմբերի 26-ին, ժամը՝ 14։15 պարապմունք․ հանդիպման օրակարգը՝ «Yes ֆորմատով տեղի ունեցած բանավեճի դիտում-քննարկում»։ Թեմա՝ «Հկ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից» թեմայով։
  • Դեկտեմբերի 4-ին, ժամը 18։00 առցանց պարապմունք․ հանդիպման օրակարգը՝ «Մրցութային թիմի ձևավորում։ Խոսնակների բաժանում»։ Առցանց պարապմունք, թիմսի հղում։
  • Դեկտեմբերի 8-ին, ժամը՝ 14։15 պարապմունք Մայր դպրոցի նկուղային ակումբում։ Թեմայի ուսումնասիրության արդյունների քննարկում։
  • Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 14:15 պարապմունք Մայր դպրոցի նկուղային ակումբում։ Փորձնական բանավեճ
  • Դեկտեմբերի 11-ին, ժամը՝ 18:30 առցանց պարապմունք, թիմսի հղում։
  • Դեկտեմբերի 12-ին, ժամը՝ 18։30, առցանց պարապմունք, թիմսի հղում։
  • Դեկտեմբերի 13-ին բանավեճ 148 դպրոցի դեմ։ Բանավեճը տեղի կունենա 15։00, 148 դպոցում։

Բանավեճի մասնակիցներ՝

  • Լուսի Ղարիբյան 11-րդ դասարան
  • Անահիտ Ասատրյան 11-րդ դասարան
  • Արամ Խաչատրյան 11-րդ դասարան
  • Շուշան Փաշինյան 10-րդ դասարան
  • Կարինե Գոմցյան 11-րդ դասարան

Բանավեճն ընթացավ մեզ համար բավականին հաջող։ Կրթական այս թեմայի վերաբերյալ մեր կատարած աշխատանքները և հետազոտությունները տվեցին իրենց արդյունքները։ Ակումբի անդամները ներկայացրեցին «կողմ» դիրքորոշումը։ Պաշտպանեցինք այլընտրանքային կրթության հնարավորությանը։ Մեր ելույթները ունեին հստակ պնդումներ, դրանք պաշտպանեցինք փաստերով և փաստարկեցինք։
Հաջորդ բանավեճերի մասին մի փոքր ուշ․․․

Նոյեմբեր ամսվա ամփոփում

«Ազատ խոսքի» ակումբը նախորդ՝ ընկերական փուլում Հոկտեմբերի 25-ին «Ահաբեկիչների հետ չպետք է բանակցել» թեմայով բանավիճեց Երևանի թիվ 115 դպրոցի բանավեճի ակումբի անդամների հետ։ Բանավեճի ընկերական փուլին նոյեմբերի 18-ին հաջորդում է մրցութային փուլը։

Մինչև մրցութային փուլը մենք ունեցել ենք նախապատրաստական հետևյալ պարապմուքները՝

Բանավեճի նախապատրաստական փուլ․

  • Նոյեմբերի 3-ին, ժամը՝ 13։00՝ պարապմունք՝ «Բանավեճային Yes ֆորմատի առանձնահատկությունները» թեմայով։ Հանդիպում ենք՝ Մայր դպրոցի նկուղ-ակումբում։
  • Նոյեմբերի 5-ին, ժամը՝ 13։00 պարապմունք․ հանդիպման օրակարգը՝ «Yes ֆորմատով տեղի ունեցած բանավեճի դիտում-քննարկում»․ հղում
  • Նոյեմբերի 6-ին, ժամը 15։00 առցանց պարապմունք․ հանդիպման օրակարգը՝ «Մրցութային թիմի ձևավորում։ Խոսնակների բաժանում»։ Առցանց պարապմունք, թիմսի հղում։
  • Նոյեմբերի 10-ին, ժամը՝ 13։00 պարապմունք Մայր դպրոցի նկուղային ակումբում։ Թեմայի ուսումնասիրության արդյունների քննարկում։
  • Նոյեմբերի 11-ին, ժամը՝ 14:15 պարապմունք Մայր դպրոցի նկուղային ակումբում։ Փորձնական բանավեճ
  • Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 18:30 առցանց պարապմունք, թիմսի հղում։
  • Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 14։15, պարապմունք՝ «Նախապատրաստական փուլ», Մայր դպրոցի նկուղ
  • Նոյեմբերի 18-ին բանավեճ Երիցյան վարժարանի սովորողների դեմ։ Բանավիճում ենք «Երիցյան վարժարանում», ժամը 15։00

Նոյեմբերի 18-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Ազատ խոսքի» ակումբի անդամները հյուրընկալել էին «Երիցյան» վարժարան։ Վարժարանի սովորողների հետ կազմակերպվեց բանավեճ՝ «Հկ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից» թեմայով։ Այս փուլը մրցութային էր և շատ կարևոր էր պատշաճ ներկայանալը և լավ բանավիճելը։

«Հկ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից» թեմայի շուրջ վիճակահանության արդյունքում մեր թիմը ներկայացնում էր «կողմ» դիրքորոշումը։ Սկզբից նկատվեց դիմացի թիմի դիրքորոշման առավելությունը, սակայն դա մեզ չխանգարեց ամբողջույթամբ մեր ուժերը դրսևորել։ Քանի որ բանավեճը մրցութային էր, մենք կարողացանք հավաքել 43 միավոր, որը մեզ հնարավություն տվեց անցնել հաջորդ փուլ, որտեղ մենք կհանդիպենք Երևանի թիվ 148 Ավագ դպրոցի սովորողների հետ։ Այդ բանավեճի թեման կլինի կրթական՝ «Դպրոց հաճախելը չպետք է լինի պարտադիր»։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։

«Ազատ խոսքի» ակումբի թիմը հաղթահարեց «Երիցյան» վարժարանի հետ նոյեմբերի 18-ին կազմակերպված բանավեճի մրցութային փուլը։ Հաջորդ մրցութային բանավեճի կանգառը դեկտեմբերի 13-ին է, Երևանի թիվ 148 Ավագ դպրոցի հետ։ Բանավեճի թեման կրթական է և շատ կարևոր է մեզ համար։ Մեր կրթահամալիրը ունի այլընտրանքային կրթության լայն հնարավորություններ և փորձ, որը կարող է օգտագործվել բանավեճի ժամանակ։

Նոյեմբեր վերջին մենք ունեցանք հետևյալ հանդիպումները՝

  • Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 14։15՝ պարապմունք՝ «Նախորդ բանավեճերի վերլուծություն» թեմայով։ Հանդիպում ենք՝ Մայր դպրոցի նկուղ-ակումբում։
  • Նոյեմբերի 26-ին, ժամը՝ 14։15 հանդիպում Ավագ դպրոցի ակումբում․ հանդիպման օրակարգը՝ «Yes ֆորմատով տեղի ունեցած բանավեճի դիտում-քննարկում»։ Թեմա՝ «Հկ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից»։

Բանավեճ 115 Ավագ դպրոցի սովորողների հետ․ ամփոփում

Հոկտեմբերի 25-ին «Ազատ խոսքի» ակումբը համագործակցելով Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպեցին բանավեճ՝ «Ահաբեկիչների հետ չպետք է բանակցել» թեմայով։

Բանավեճը կազմակերպվեց «Ազատ խոսքի» ակումբի և Երևանի թիվ 115 Ավագ դպրոցի բանավեճի ակումբի անդամների միջև։ Վիճակահանության արդյունքում մեր ակումբի սովորողները հանդես եկան «դեմ» դիրքորոշումով։ Մենք բանավեճի ընթացքում պաշտպանեցինք այն դիքորոշումը, որ ահաբեկիչների հետ բանակցությունները արդյունավետ են և ընդունելի։

Продолжить чтение «Բանավեճ 115 Ավագ դպրոցի սովորողների հետ․ ամփոփում»

Համակարգչային խաղերը բացասաբար են անդրադառնում դեռահասների վրա․ հաշվետվություն

«Ազատ խոսքի» ակումբը համագործակցելով «Ջինիշյան» հիմնադրամի կազմակերպեց հերթական բանավեճը։ Բանավեճի թեման բավականին արդիական էր՝ «Համակարգչային խաղերը բացասաբան են անդրադառնում դեռահասների վրա»։ Մեր համոզմամբ սա ոչ միայն համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող թեմա է, այլ նաև վերաբերվում է մեզ, մեր կրթական գործին և մեր կյանքին։

Մինչ բանավեճը մենք ամբողջ սեպտեմբեր ամսին կազմակերպեցինք բանավեճային հմտությունների դասընթացներ։ Դասընթացներից հետո մենք սկսեցինք ուսումնասիրել թեման։ Թեմայի ուսումնասիրությունները մեզ ցույց տվեցին դրա բազմաշերտությունը և բազմաոլորտությունը։

Սեպտեմբերի 25-ին բուն բանավեճի օրն էր։ Բանավեճը ընթացավ կառուցողական մթնոլորտում։ Ակումբի անդամների կեսն ուներ կողմ, իսկ կեսը դեմ դիրքորոշում։ Ներդպրոցական այս բանավեճի արդյունավետությունը մեզ թույլ տվեց մեկ աստիճան բարձրանալ և հաջորդիվ բանավիճել այլ դպրոցի սովորողների հետ։

Մեր հաջորդ ձեռքբերումների մասին հաջորդիվ․․․

Բանավեճային հմություններ․ ամփոփում

Բանավեճային հմտություններ նախագիծը, որը ընթացավ՝ մայիսի 25-հունիսի 8, այսօր ավարտվեց։ Նախագծի ընթացքում տեղի ունեցավ մի քանի դաս-պարապմունքներ, իսկ այօր՝ հուիսի 8-ին բանավեճ։ Բանավեճի թեման էր՝ «ՀՀ չի կարող գոյություն ունենալ առանց ՌԴ-ի» թեմայով։ Հիշեցնում եմ նախորդ հանդիպումների օրակարգը՝

Продолжить чтение «Բանավեճային հմություններ․ ամփոփում»

Եռօրյա վերապատրաստումներ Աղվերանում․ հաշվետվություն

Մայիսի 5-7-ը Աղվերանի «Արթուրս Աղվերան» ռեզորթում կազմակերպվեց եռօրյա սեմինար-վերապատրաստումներ։ Վերապատրաստումները կազմակերպել էր Ջինշյան հիշատակի հիմնադրամը «ՋՀՀ», օժանդակում էր այդ գործում Վորդ Վիժն Հայաստանը, Վորդ Վիժն Գերմանիան, Եվրոմիությունը և այլն։

Продолжить чтение «Եռօրյա վերապատրաստումներ Աղվերանում․ հաշվետվություն»

Մայիսի 4-ի հանդիպում․ հաշվետվություն

Մայիսի 4-ին «Ազատ խոսքի» և «Թուրքերենի» ակումբները միասին հավաքվեցին Մայր դպրոցի Փոքր դահլիճում։ Հանդիպման օրակարգում էր՝ «Երկկողմանի հայացք» նախագիծը։

Ըստ օրացույցի այս երեքշաբթի մենք պետք է միասին պարզաբանեինք մեր հետագա անելիքները, ուղենշեինք դրանց իրականացման ճանապարհները։

Հանդիպումը նաև բացառիկ էր, քանի որ առաջին անգամ էինք հանդիպում երկու ակումբներով։ Սա երկու ակումբների մասնակիցներին լայն փորձի և նոր ընկալումների հնարավորություն էր ընձեռում։ Փորձեցինք փարզաբանել հարևանների միջև առկա «ընկալումների» բարդ և ոչ միանշանակ կողմերը։ Հասկացանք, որ երկու կողմի ընկալումների վրա էլ ազդում են մի քանի հստակ հանգամանքներ։ Բացի քաղաքական դաշտում առկա հայտարարություններից, մեր ընկալումները ձևավորվում են նաև այլ հարթություններից՝ մեդիադաշտ, գրականություն, ֆիլմեր, երգեր և այլն։

Պայմանավորվեցինք, որ մեր նախագծի լիարժեք իրականացման համար մեզ անհրաժեշտ են խնդիրը դիտարկել այս հարթութիունները և ունենալ բազմակողմանի տեսադաշտ։ Ուրախությամբ հասկացանք, որ այս նախագծի կարևորությունը մեծ ոգևորություն առաջացրեց ակումբների մասնակիցների մոտ։ Նրանք վճռականորեն որոշեցին աշխատել․․․

Քաղաքական դասեր Տիգրան Հայրապետյանի կողմից

Հանդիպում-քննարկում Տիգրան Հայրապետյանի «Տիգրան Հայրապետյանի քաղաքական դասերը Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման շուրջ» հոդվածի շուրջ։
Հանդիպումը կազմակերպում է «Ազատ խոսքի» ակումբը։

Հանդիպման համար անհաժեշտ է ծանոթանալ հետևյալ նյութերի հետ՝
1- Տիգրան Հայրապետյանի կենսագրություն
2- «Տիգրան Հայրապետյանի քաղաքական դասերը Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման շուրջ»

Հանիպումը՝ մարտի 17-ին, ժամը 14։30, Մայր դպրոցի Փոքր դահլիճում։

Մասնակիցներ՝ «Ազատ խոսքի» ակումբի մասնակիցներ, Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ

Խտրականությունը տիկնիկների հետ

Այսօր մեր հետաքրքիր քննարկումներից մեկն էր։ Թեման շատ արդիական էր․<<Խտրականություն>>։ Այս քննարկումը կազմակերպել էինք մենք՝Անահիտ Ասատրյանս, Նանե Վարդումյանը և ընկեր Սամվելը․համատեղ աշխատանք։ Դրանից առաջ հետաքրքիր ֆիլմի վերաբերյալ քննարկում էինք ունեցել, որն էլ մեզ ոգևորող սատարն էր հանդիսացել կողմոնորշման մեջ թեմայի։ Այդպես, որոշեցինք քննարկել հենց այդ թեման։ Նանեի հետ համատեղ աշխատանք ունեցանք (առանց ընկեր Սամվելի օժանդակության դե չէր լինի), որը նաև նպատակ ուներ աշակերտների մոտ կոտրել ռասիստականությունը։ Այսպես, մենք որոշեցինք այդ ամենն իրականացնել մեր տիկնիկների միջոցով։ Տիկնիկների ընտրությունից հետո, եկա հետևյալ համոզմունքին․ անկեղծ չէին աշակերտների դիրքորոշումները, որոնք բարձրաձայնվեցին, բայց այնուամենայնիվ, վստահ եմ, որ մենք մեր նպատակն ինչ-որ չափով սկսեցինք իրականացնել, ես ամենավերջում պրոգրես նկատեցի՝չնայած բավական փոքր լինելուն (փոքր հաղթանակը կհասցնի նոր հաղթանակների)։ Այս քննարկումն ինձ համար ավելի հետաքրքրացրեց 7-րդ դասարանի աշակերտ՝Վահագ Սերոբյանը։ Իր հետաքրքիր մտածողությամբ տեր կրստերների շատ չէի հանդիպել։ Համաձայն եմ, որ յուրաքանչյուրն է հետաքրքիր, բայց նա ինձ մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց։

Продолжить чтение «Խտրականությունը տիկնիկների հետ»