Ազատ խոսքի ակումբի փետրվարյան օրացույց

Հանդիպումներ
Փետրվարյան հանդիպումները տեղի կունենան «Բանավեճային կամուրջ․ սովորող-սովորեցնող»

Փետրվարի 2-ին, ժամը 14։00, Ավագ դպրոցի Փոքր դահլիճում։ Պարապմունք՝ «Բանավեճի ճագում, զարգացում և ժամանակակից դրսևորումներ»

Փետրվարի 9-ին, ժամը 14։00, Ավագ դպրոցի Փոքր դահլիճում։ Հանդիպում պարոն Տիգրանյանի հետ՝ «Հռետորություն»

Փետրվարի 16-ին, ժամը 14։00, Ավագ դպրոցի Փոքր դահլիճում։ Սովորող-սովորեցնող բաղադրիչով պարապմունք Միջին դպրոցի սովորողների հետ

Փետրվարի 23-ին, ժամը 14։00, Ավագ դպրոցի Փոքր դահլիճում։ Բանավեճ՝ ակումբի մասնակիցների և Միջին դպրոցի սովորողների մասնակցությամբ։ «Դպրոցական խտրականություն․ ֆիլմի դիտում-քննարկում»

Քաղաքական սերունդ նախագծի ամփոփում

Քաղաքական սերունդ նախագիծը իրականացվեց հունվարյան ուսումնական ճամբարի ընթացքում (հունբարի 11-25-ին), «Ազատ խոսքի» ակումբի շրջանակում։
Երկշաբաթյա աշխատանքների ընթացքում մենք ունեցանք մի քանի հանդիպում-քննարկումներ և բանավեճ։ Կներկայացնեմ դրանք հերթականությամբ․

Продолжить чтение «Քաղաքական սերունդ նախագծի ամփոփում»

Ազատ խոսքի ակումբ․ հունվարյան օրացույց

Ազատ խոսքի ակումբը հունվարին

<<Քաղաքական սերունդ>> նախագծի շուրջ հանդիպումներ

Հունվարի 11-ին
Քննարկում՝ <<Քաղաքական ուսուցիչ>> թեմայով

Հունվարի 16-ին
Բանավեճ՝ <<Հայ-ադրբեջանական համակեցություն>> թեմայով

Հունվարի 25-ին ժամը 14։00, Ավագ դպրոցի փոքր դահլիճում
Քննարկում-ամփոփում՝ <<Քաղաքական սերունդ>> նախագծով

Բանավեճ՝ հայ-ադրբեջանական համակեցություն թեմայով․ ամփոփում

Այսօր՝ հունվարի 15-ին «Ազատ խոսքի» ակումբն անցկացրեց իր հերթական բանավեճը՝ «հայ-ադրբեջանական համակեցություն» թեմայով։ Բանավեճը բաղկացուցիչ մասն էր՝ «քաղաքական սերունդ» նախագծի և դրա տրամաբանական շարունակությունը։ Ակումբի մասնակիցները քաղաքական կարծիքների և տեսակատների կամուրջներ էին կառուցել իրենց դասավանդողների հետ, նախօրոք նրանց հետ իրենց հետաքրքրող թեմայի շուրջ հարցումներ և տեսակտեներ հավաքելով։ Զինված լինելով իրենց անձնական տեսակետներով և իրենց ավագ սերունդի հայացքներով նրանք սկսեցին բանավիճել։

Продолжить чтение «Բանավեճ՝ հայ-ադրբեջանական համակեցություն թեմայով․ ամփոփում»

11/01/21 Օրվա ամփոփումն Անահիտ Ասատրյանի

Հետաքրքիր էր․․․

 Կարոտել էինք մեզ ջերմացնող միջավայրը․․․ Այն միջավայրը, որը մեզ թույլ էր տալիս ջերմանալ, հասկանալ, վերհիշել և սովորել նորը․ ազատ, անմիջականինչպես միշտ․․․ Հերթական հանդիպումներից մեկն էր <<Ազատ խոսքի>> ակումբում։ Ընկեր Սամվելի հետ ամենահավես և հերթական քննարկումններից մեկն ունեցանք։ Շատ հետաքրքիր թեմա էինք քննարկում․․․Թեմա, որին գրեթե շատ շատերն ուշադրություն չեն դարձնում, կամ էլ պարզապես նշանակություն չեն տալիս։ Քննարկում էինք քաղաքականության վերաբերյալ ուսուցչի դիրքորոշման բարձրաձայնման կարևորության, օգտակարության և ոչ օգտակարության վերաբերյալ... Իհարկե, համարում եմ, որ սա այն կարևորագույն օրակարգային քննարկման հարցն էր, որին անդրադարձանք... Ինչպես միշտ` բոլորս մեր դիրքորոշումն էինք ներկայացնում, հետո արգումենտները, խրոխտ կարծիքները, իսկ հետո սկսվում էր մեր բուռն քննարկումը․․․ Ախր բոլորս էլ տենչում էինք լցնելու մեր գիտելիքների դարակները․նույնիսկ մեկ վայրկյանը բաց չէինք թողնում․․․Մեզ համար ամեն միտքը նոր խորհերի արթնացումն ապահովող խթանն էր․․․Շատ հետաքրքիր էր ու հավես, իրոք․․․

Продолжить чтение «11/01/21 Օրվա ամփոփումն Անահիտ Ասատրյանի»