Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Նախորդ ամսվա արդյունավետ բանավեճը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին «Երիցյան» վարժարանի սովորողների հետ, մեզ հնարավորություն տվեց դեկտեմբերին ևս մասնակցել ներերևանյան հերթական բանավեճային մրցույթին։ Այս անգամ կբանավիճեցինք Երևանի թիվ 148 Ավագ դպրոցի սովորողների հետ։ Բանավեճի թեման էր՝ «Դպրոց հաճախելը չպետք է լինի պարտադիր»։ Այս թեման կրթական է և իրենից մեզ համար շատ մեծ հետաքրքրություն էր ներկայացնում։ Մենք նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին ունեցել ենք նախապատրաստական պարապմուքների շարք, ներկայացնում եմ դրանք ստորև․

  • Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 14։15՝ պարապմունք՝ «Նախորդ բանավեճերի վերլուծություն» թեմայով։ Հանդիպում ենք՝ Մայր դպրոցի նկուղ-ակումբում։
  • Նոյեմբերի 26-ին, ժամը՝ 14։15 պարապմունք․ հանդիպման օրակարգը՝ «Yes ֆորմատով տեղի ունեցած բանավեճի դիտում-քննարկում»։ Թեմա՝ «Հկ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից» թեմայով։
  • Դեկտեմբերի 4-ին, ժամը 18։00 առցանց պարապմունք․ հանդիպման օրակարգը՝ «Մրցութային թիմի ձևավորում։ Խոսնակների բաժանում»։ Առցանց պարապմունք, թիմսի հղում։
  • Դեկտեմբերի 8-ին, ժամը՝ 14։15 պարապմունք Մայր դպրոցի նկուղային ակումբում։ Թեմայի ուսումնասիրության արդյունների քննարկում։
  • Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 14:15 պարապմունք Մայր դպրոցի նկուղային ակումբում։ Փորձնական բանավեճ
  • Դեկտեմբերի 11-ին, ժամը՝ 18:30 առցանց պարապմունք, թիմսի հղում։
  • Դեկտեմբերի 12-ին, ժամը՝ 18։30, առցանց պարապմունք, թիմսի հղում։
  • Դեկտեմբերի 13-ին բանավեճ 148 դպրոցի դեմ։ Բանավեճը տեղի կունենա 15։00, 148 դպոցում։

Բանավեճի մասնակիցներ՝

  • Լուսի Ղարիբյան 11-րդ դասարան
  • Անահիտ Ասատրյան 11-րդ դասարան
  • Արամ Խաչատրյան 11-րդ դասարան
  • Շուշան Փաշինյան 10-րդ դասարան
  • Կարինե Գոմցյան 11-րդ դասարան

Բանավեճն ընթացավ մեզ համար բավականին հաջող։ Կրթական այս թեմայի վերաբերյալ մեր կատարած աշխատանքները և հետազոտությունները տվեցին իրենց արդյունքները։ Ակումբի անդամները ներկայացրեցին «կողմ» դիրքորոշումը։ Պաշտպանեցինք այլընտրանքային կրթության հնարավորությանը։ Մեր ելույթները ունեին հստակ պնդումներ, դրանք պաշտպանեցինք փաստերով և փաստարկեցինք։
Հաջորդ բանավեճերի մասին մի փոքր ուշ․․․

Դպրոց հաճախելը չպետք է լինի պարտադիր․ բանավեճ 148 դպրոցի բանավեճի ակումբի սովորողների հետ

«Ազատ խոսքի» ակումբը շարունակում է բանավեճային մրցույթների շարքը։ Նախորդ արդյունավետ բանավեճը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին «Երիցյան» վարժարանի սովորողների հետ, մեզ հնարավորություն տվեց դեկտեմբերին ևս մասնակցել ներերևանյան հերթական բանավեճային մրցույթին։ Այս անգամ կբանավիճենք Երևանի թիվ 148 Ավագ դպրոցի սովորողների հետ։ Բանավեճի թեման է՝ «Դպրոց հաճախելը չպետք է լինի պարտադիր»։ Այս թեման կրթական է և իրենից մեզ համար շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին ունեցել ենք նախապատրաստական պարապմունքների շարք և համարում ենք, որ կարող ենք պատշաճ ներկայանալ մրցույթին։ Արդյունքների մասին հաջորդիվ․․․

Բանավեճի թեմա՝

«Դպրոց հաճախելը չպետք է լինի պարտադիր»

Բանավեճի օրը, ժամը, տեղը՝

Կբանավիճենք դեկտեմբերի 13-ին, ժամը 15։00, Երևանի թիվ 148 Ավագ դպրոցում

Բանավեճի մասնակիցներ՝

  • Լուսի Ղարիբյան 11-րդ դասարան
  • Անահիտ Ասատրյան 11-րդ դասարան
  • Արամ Խաչատրյան 11-րդ դասարան
  • Շուշան Փաշինյան 10-րդ դասարան
  • Կարինե Գոմցյան 11-րդ դասարան

Բանավեճի արդյունքները կհրապարակվեն «Ազատ խոսքի» ակումբի բլոգում

Հկ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից․ բանավեճ Երիցյան վարժարանի հետ

Բանավեճի ամփոփ նկարագրություն

«Ազատ խոսքի» ակումբը նախորդ՝ ընկերական փուլում Հոկտեմբերի 25-ին «Ահաբեկիչների հետ չպետք է բանակցել» թեմայով բանավիճեց Երևանի թիվ 115 Ավագ դպրոցի բանավեճի ակումբի անդամների հետ։ Բանավեճի ընկերական փուլին նոյեմբերի 18-ին հաջորդում է մրցութային փուլը։ Այս փուլում «Ազատ խոսքի» ակումբի սովորողները կբանավիճեն «Երիցյան» վարժարանի բանավեճի ակումբի անդամբերի հետ։ Բանավեճի թեման է՝ «Հկ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից»։

Բանավեճի վայրը, տեղը, ժամը՝

Բանավեճը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 15։00, Երիցյան վարժարանում

Բանավեճի մասնակիցներ՝

  • Լուսի Ղարիբյան 11-րդ դասարան
  • Անահիտ Ասատրյան 11-րդ դասարան
  • Լիա Աղաջանյան 11-րդ դասարան
  • Շուշան Փաշինյան 10-րդ դասարան
  • Կարինե Գոմցյան 11-րդ դասարան

Բանվեճի արդյունքները կհրապարակվեն «Ազատ խոսքի» ակումբի բլոգում

Բանավեճային հմություններ․ ամփոփում

Բանավեճային հմտություններ նախագիծը, որը ընթացավ՝ մայիսի 25-հունիսի 8, այսօր ավարտվեց։ Նախագծի ընթացքում տեղի ունեցավ մի քանի դաս-պարապմունքներ, իսկ այօր՝ հուիսի 8-ին բանավեճ։ Բանավեճի թեման էր՝ «ՀՀ չի կարող գոյություն ունենալ առանց ՌԴ-ի» թեմայով։ Հիշեցնում եմ նախորդ հանդիպումների օրակարգը՝

Продолжить чтение «Բանավեճային հմություններ․ ամփոփում»

Բանավեճային հմտություններ

«Ազատ խոսքի» ակումբը կազմակերպում է երկշաբաթյա բանավեճային հմտությունների դասընթացներ։ Դասընթացները կտևեն՝ մայիսի 25 ից հունիսի 8-ը։

Նպատակ
Սովորողների շրջանում բանավեճային հմտությունների ձեռք բերումը հնարավորություն կտա զարգացնել մի քանի կարևոր հատկանիշներ․

  • Վստահություն
  • Քննադատողական և վերլուծական միտք
  • Հետազոտական աշխատանքի կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Մտքերը և գաղափարները արտահայտելու կարողություն
  • Ուրիշների մտքերը և գաղափարները լսելու հատկություն

Ընթացքը

Մայիսի 25 ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի Փոքր դահլիճ

Պարապմունք՝ «Բանավեճի ընդհանուր կառուցվածք»

Մայիսի 27-ին, Ժամը 14։30, Ավագ դպրոցի Փոքր դահլիճ

Պարապմունք՝ «Բանավեճի YES ֆորմատ»

Հունիսի 1-ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի Փոքր դահլիճ

Բանավեճի նախապատրաստում, թեմայի ընտրություն

Հունիսի 3-ին «Փորձնական բանավեճ», Ավագ դպրոցի Փոքր դահլիճ, ժամը 14։30

Հունիսի 8-ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի Փոքր դահլիճ, «Բանավեճ»

Արդունքում

Սովորողները ձեռք կբերեն բանվեճային հմտություններ

Ավելի մեծ քանակությամբ սովորողներ կներգրավվեն կազմակերպվող բանավեճերին

Բանավեճերի անցակացումը կունենա կազմակերպված բնույթ

1960 թվական, հեռուստատեսային բանավեճ ԱՄՆ նախագահների թեկնածուներ՝ Նիկսոնի և Քենեդիի միջև։

Մայիսի 4-ի հանդիպում․ հաշվետվություն

Մայիսի 4-ին «Ազատ խոսքի» և «Թուրքերենի» ակումբները միասին հավաքվեցին Մայր դպրոցի Փոքր դահլիճում։ Հանդիպման օրակարգում էր՝ «Երկկողմանի հայացք» նախագիծը։

Ըստ օրացույցի այս երեքշաբթի մենք պետք է միասին պարզաբանեինք մեր հետագա անելիքները, ուղենշեինք դրանց իրականացման ճանապարհները։

Հանդիպումը նաև բացառիկ էր, քանի որ առաջին անգամ էինք հանդիպում երկու ակումբներով։ Սա երկու ակումբների մասնակիցներին լայն փորձի և նոր ընկալումների հնարավորություն էր ընձեռում։ Փորձեցինք փարզաբանել հարևանների միջև առկա «ընկալումների» բարդ և ոչ միանշանակ կողմերը։ Հասկացանք, որ երկու կողմի ընկալումների վրա էլ ազդում են մի քանի հստակ հանգամանքներ։ Բացի քաղաքական դաշտում առկա հայտարարություններից, մեր ընկալումները ձևավորվում են նաև այլ հարթություններից՝ մեդիադաշտ, գրականություն, ֆիլմեր, երգեր և այլն։

Պայմանավորվեցինք, որ մեր նախագծի լիարժեք իրականացման համար մեզ անհրաժեշտ են խնդիրը դիտարկել այս հարթութիունները և ունենալ բազմակողմանի տեսադաշտ։ Ուրախությամբ հասկացանք, որ այս նախագծի կարևորությունը մեծ ոգևորություն առաջացրեց ակումբների մասնակիցների մոտ։ Նրանք վճռականորեն որոշեցին աշխատել․․․

Ազատ խոսքի ակումբի մայիսյան օրացույց

«Ազատ խոսքի» ակումբը մայիս ամսին պատրաստել է հետևյալ հանդիպումները

«Երկկողմանի հայացք» նախագծի շրջանակում․

Հանդիպումների ժամանակացույցը՝
Մայիսի 4-18-ը
Մայիսի 4-ին, ժամը 14:30, Անելիքների քննարկում․ Մայր դպրոցի Փոքր դահլիճ
Մայիսի 11-ին, ժամը 17:00, ընթացիկ աշխատանքների ներկայացում․ teams հարթակով․ հղում
Մայիսի 18-ին, ժամը 14։30, Նախագծի ամփոփում։ Աշխատանքների ներկայացում․ Մայր դպրոցի Փոքր դահլիճ

Ակնկալվող մասնակիցներ՝

Միքայել Չելեբյան` Միջին դպրոց 7-րդ դասարան

Լիլի Գրիգորյան՝ 10-րդ դասարան

Արման Լոռեցյան՝ 10-րդ դասարան

Երիմյան Լիլիկ՝ 10-րդ դասարան

Էվա Սադոյան՝ 10-րդ դասարան

Նանե Վարդումյան՝ 10-րդ դասարան

Իլոնա Սահակյան՝ 10-րդ դասարան

Լուսի Ղարիբյան՝ 10-րդ դասարան

Անահիտ Ասատրյան՝ 10-րդ դասարան

Շուշան Փաշինյան ՝ 9-րդ դասարան

Կարինե Գոմցյան՝ 9-րդ դասարան

Հրանտ Խաչատրյան` 7-րդ դասարան

Դավիթ Միրաքյան՝ 7-րդ դասարան

Անահիտ Չրաղյան՝ 10-րդ դասարան

Արամ Խաչատրյան՝ 10-րդ դասարան

Հայկ Երիցյան՝ 10-րդ դասարան

Ռոբերտ Աղաջանյան՝ 10-րդ դասարան

Վահագն Սերոբյան՝ 7-րդ դասարան

Կմասնակցեն նաև «Թուրքերենի ակումբի» մասնակիցները

Ազատ խոսքի և թուրքերենի ակումբները հրավիրում են քննարկման

«Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի շրջանակում «Ազատ խոսքի» և «Թուրքերենի» ակումբները կազմակերպում են քննարկում՝ «Երկկողմանի հայացք» նախագծի շրջանակում։

Հանդիպում ենք՝ Ապրիլի 6-ին, ժամը 17։00, Zoom-հարթակով։ Մուտքի հղումը․

Օրվա մասնակիցները՝ 

  • Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Գեղամավանի,Վարսերի,Գագարինի համայնքների դպրոցների սովորողներ,ուսուցիչներ
  • Սամվել Թամազյան
  • Աննա Խաչատրյան
  • Լիլիթ Յախինյան
  • «Ազատ խոսքի» և «Թուրքերենի» ակումբների անդամներ։

Հանդիպման օրակարգը

  • Ծանոթացում հյուրերի հետ
  • Ակումբի ներկայացում
  • Քննարկում
  • Հետագա համագործակցություն
  • Զրույց տպավորությունների մասին

Հանդիպման պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան, Աննա Խաչատրյան, Լիլիթ Յախինյան

Լուսաբանումը՝ «Ազատ խոսքի» և «Թուրքերենի» ակումբերի անդամների։

«Ազատ խոսքի» ակումբի բլոգ

«Թուրքերենի» ակումբի բլոգ

Ազատ խոսքի ակումբի մարտի օրացույց

Հանդիպումներ

Հանդիպումները տեղի կունենան «Բանավեճային կամուրջ․ սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում։

Մարտի 9-ին, ժամը 14։00, Մայր դպրոցի Փոքր դահլիճ։ Հանդիպման թեմա՝ «Դպրոցական խտրականություն», նախագծի համակարգողներ՝ Նանե Վարդումյան և Անահիտ Ասատրյան

Մարտի 17-ին, ժամը 14։15, Մայր դպրոցի Փոքր դահլիճ։ Հանդիպման թեմա՝ «Քաղաքական դասեր Տիգրան Հայրապետյանի կողմից»։

Մարտի 30-ին, ժամը 14։00, Մայր դպրոցի Փոքր դահլիճում։ Հանդիպում-քննարկում՝ «Լազորենտեի կոնվեցնիա»։ Համակարգողներ՝ Անահիտ Ասատրյան և ակումբի անդամներ

Մասնակիցներ՝ «Ազատ խոսքի» ակումբի անդամներ, Միջին դպրոցի սովորողներ։

Սովորում են բանավիճել Միջին դպրոցի սովորողները

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Ազատ խոսքի» ակումբի հերթական հանդիպումը։ Ըստ օրացույցի ակումբի անդամները պետք է հանդիպեին Միջին դպրոցի իրենց կրտսեր ընկերների հետ և սովորեցնեին (սովորող-սովորեցնող բաղադրիչով) բանավեճի հմտություններ։

Продолжить чтение «Սովորում են բանավիճել Միջին դպրոցի սովորողները»