Եռօրյա վերապատրաստումների ամփոփում

Մայիսի 10-12-ին Աղվերանի «Արթուրս» հյուրանոցում տեղի ունեցավ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Վորլդ Վիժն Արմենիայի» կողմից կազմակերպված եռօրյա մեթորական վերապատրաստումները։
Վերապատրաստումների թիրախային խումբը՝ հանրապետության մի քանի տասնյակ դպրոցների ուսուցիչներն էին, որոնք իրենց դպրոցներում ունեն բանավեճի ակումբներ։

Продолжить чтение «Եռօրյա վերապատրաստումների ամփոփում»

Եռօրյա վերապատրաստման ամփոփում

Մայիսի 10-12-ին Աղվերանի «Արթուրս» հյուրանոցում տեղի ունեցավ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Վորլդ Վիժն Արմենիայի» կողմից կազմակերպված եռօրյա մեթորական վերապատրաստումները։
Վերապատրաստումների թիրախային խումբը՝ հանրապետության մի քանի տասնյակ դպրոցների ուսուցիչներն էին, որոնք իրենց դպրոցներում ունեն բանավեճի ակումբներ։

Продолжить чтение «Եռօրյա վերապատրաստման ամփոփում»

Մենթորական եռօրյա վերապատրաստում Աղվերանում

Նախագծի ամփոփ նկարագրություն

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ մասին) իրականացնում է «Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից երկրորդ անգամ մասնակցության հրավեր է եղել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, որը սիրով ընդունվել է մեր կողմից։ Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր մարզերում ստեղծվում են բանավեճի ակումբներ, իսկ Ջինիշյան հիմնադրամը ստեղծում է դրանց միչև կապը և ապահովում ակումբերի գործունեությունը։

Ներկայացնում ենք «Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի առանձնահատկությունները․

Շահառուների նկարագրությունը․  Առաջարկվող գործողության առաջին թիրախային խումբը 3760 երիտասարդ է (13-17 տարեկան) դպրոցներում. Գործողության երկրորդ թիրախային խումբը բաղկացած է 18-ից 29 տարեկան 160 երիտասարդներից:

Ծրագրի իրականացման վայրը․ Հայաստանի մարզերը․ Երևան, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն (70 դպրոցներ)

Ծրագրի նպատակը․ երիտասարդներին հնարավորություն ընձեռել ներգրավվել հանրային երկխոսության մեջ, որի նպատակն է թիրախավորված համայնքների երիտասարդությանը (13-29 տարեկան)  դառնալ հասարակական ակտիվություն ունեցող քաղաքացիներ և ակտիվորեն ներգրավվել հասարակական գործերում `քաղաքականություն մշակողների հետ երկխոսության միջոցով և երիտասարդության հետ կապված քաղաքականության քարոզչությամբ: 

Ծրագրի խնդիրները.

  • բարելավել երիտասարդության ազգային քաղաքականությունը վերջիններիս հզորացման և որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավվման, ինչպես նաև պետական մարմինների հետ հանրային երկխոսության միջոցով
  • խրախուսել երիտասարդական ՔՀԿ-ներին ՝ լինել ակտիվ քաղաքացիներ և ներգրավված լինել իրենց համայնքներում իրականացվող գործընթացներում
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը: 1 մարտի 2021
ավարտը28 փետրվարի 2024
Համակարգող/պատասխանատուՌոբեն Կրիկյան
ԻրականացնողներՋՀՀ/ՎՎ Հայաստան/ ՎՎ Գերմանիա/ տեղական երիտասարդական ՀԿ-ներ
Գործընկերներ Վորլդ Վիժն Հայաստան, Երիտասարդությունը հանուն զարգացման ՀԿ, Երիտասարդությունը հանուն փոփոխության ՀԿ, ԼՅՈՒՊԻՆ ՀԿ, Հյուսիսի երիտասարդներ ՀԿ, ԱՐՄստրոնգ ՀԿ, Ագապե Վորլդ երիտասարդական ՀԿ և ՎՎ Գերմանիա (ղեկավար կազմակերպություն) 
կազմակերպություններԵվրոպական միություն (ԵՄ) և Վորլդ Վիժն Գերմանիա

Ծրագրի շրջանակում Մայիսի 10-12 կազմակերպվում է երկօրյա մենթորական վերապատրաստումներ, որին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից մասնակցում է ՝ Սամվել Թամազյանը։

Արդյունքում ակնկալում ենք՝

Նոր կրթական կապերի ստեղծում ծրագրին մասնակցող տարբեր կրթական հաստատությունների հետ։

Նոր փորձի և հմտությունների ձեռքբերում, որոնք կօգնեն կրթահամալիրում ակումբային գործունեության ակտիվացմանը։

Մենթորական աշխատանքի շնորհիվ ակումբային գործունեության նոր մեթոդների մշակում և նախագծում

Կազմակերպության հետ կապեր, ճամփորդություններ, այլ ծրագրերին մասնակցություն

Մայիսի 23-ի Ազատ խոսքի ակումբի հաշվետու ներկայացում

Մայիսյան 17-րդ ամենամյա հավաքի շրջանակում

Ազատ խոսքի ակումբի անդամները կներկայացնեն ակումբի 2021-22 թթ գործունեությունը

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 13։30, Ավագ դպրոցի ընթերցասրահում

Հանդիպման մասնակիցներ՝ Ազատ խոսքի ակումբի անդամներ, Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Ազատ խոսքի ակումբի 2021-22 թթ գործունեությունը

Հանդիպման կազմակերպիչ՝ Սամվել Թամազյան

Բանավեճային հմտությունների դասընթացներ

«Ազատ խոսքի» ակումբը կազմակերպում է երկշաբաթյա բանավեճային հմտությունների դասընթացներ։ Դասընթացները կտևեն՝ մայիսի 11 ից մայիսի 25-ը։

Նպատակ
Սովորողների շրջանում բանավեճային հմտությունների ձեռք բերումը հնարավորություն կտա զարգացնել մի քանի կարևոր հատկանիշներ․

  • Վստահություն
  • Քննադատողական և վերլուծական միտք
  • Հետազոտական աշխատանքի կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Մտքերը և գաղափարները արտահայտելու կարողություն
  • Ուրիշների մտքերը և գաղափարները լսելու հատկություն

Ընթացքը

Մայիսի 11 ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի նկուղ-ակումբ

Պարապմունք՝ «Բանավեճի ընդհանուր կառուցվածք»

Մայիսի 13-ին, Ժամը 14։30, Ավագ դպրոցի նկուղ-ակումբ

Պարապմունք՝ «Բանավեճի YES ֆորմատ»

Մայիսի 18-ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի նկուղ-ակումբ

Բանավեճի նախապատրաստում, թեմայի ընտրություն

Մայիսի 20-ին «Փորձնական բանավեճ», Ավագ դպրոցի նկուղ-ակումբ ժամը 14։30

Մայիսի 26-ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի նկուղ-ակումբ «Բանավեճ»

Արդունքում

Սովորողները ձեռք կբերեն բանվեճային հմտություններ

Ավելի մեծ քանակությամբ սովորողներ կներգրավվեն կազմակերպվող բանավեճերին

Բանավեճերի անցակացումը կունենա կազմակերպված բնույթ

Մարտ ամսվա ամփոփում

Մարտ ամիսը կրթահամալիրում համարվում է հասարակագիտական։ Հասարակագիտական ստուգատեսի այս ընթացքում մենք ձեռնարկել ենք մի նոր երկարաժամկետ նախագծի իրագործմանը։ Նախագիծը կոչվում է ՝«Հայաստանի ապագան և նրա հարևանները»։ Նախագիծը ունի համագործակցային բնույթ, մենք համագործակցում ենք թուրքերենի ակումբի հետ։ Նախագծի իրագործումը այս ամիս իրականացվեց մի քանի ակումբային հանդիպումներով։

Նախապատրաստական հանդիպումներ՝

Մարտի 9-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Մարտի 16-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Մարտի 30-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Բոլոր հանդիպումներն ունեին նախապատրաստական բնույթ։ Ակումբի անդամները բաժանվեցին տարբեր հետազոտական խմբերի, խմբերին բաժանվեց նախագծի այս շրջանին վերաբերող մի քանի թեմաներ։ Առաջիկա շրջանում պատրաստվում ենք՝ ապրիլի 6-ին հասարակագիտական ստուգատեսի շրջանակում կազմակերպվող կլոր սեղանին։ Այստեղ սովորողները կներկայացնեն իրենց ընթացիկ աշխատանքները։

Ակումբի ապրիլյան անելիքներ

Պարապմուքններ՝ «Հայաստանի ապագան և նրա հարևանները» նախագծի շրջանակում

Նախապատրաստական հանդիպումներ՝

Մարտի 9-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Մարտի 16-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Մարտի 30-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Ապրիլի 6-ին, ժամը 13։30, կլոր-սեղան ներկայացում, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Ապրիլի 13-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Ապրիլի 20-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Քննարկում՝ «Հայաստանի ապագան և նրա հարևանները» թեմայով
Ապրիլի 27-ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Հանդիպման մասնակիցներ՝

«Ազատ խոսքի» ակումբ

Լուսի Ղարիբյան

Աննա Հարությունյան

Նունե Հովհաննիսյան

Արեն Մինասյան

Կարինե Գոմցյան

Ավագ Առաքելյան

Մերի Զաքոյան

Ամալյա Զաքարյան

Էմիլ Դանիելյան

Հրանտ Խաչատրյան

Շուշան Փաշինյան

Արամ Խաչատրյան

Անահիտ Ասատրյան

Իլոնա Սահակյան

Լիա Հարությունյան

Քիրստինե Թորոսյան

Ազատ խոսքի ակումբի գործունեություն (2020 դեկտեմբեր-2022 մարտ)

2020 թ․ դեկտեմբեր՝

«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ քննարկում Արատեսումամփոփում»

«Ազատ խոսքի ակումբի մասնակիցների վերլուծությունները Ժիրայր Լիպարիտյանի հոդվածների շուրջ»

«Ֆեյբուքը, որպես քաղաքական հարթակ․ քննարկում»․ ամփոփում

2021 թ․ հունվար

«Քաղաքական սերունդ»․ ամփոփում

«Բանավեճային կամուրջ․ սովորող-սովորեցնող»․

«Հայ-ադրբեջանական համակեցություն»․ ամփոփում

2021 թ․ փետրվար

«Հռետորություն դասընթացներ՝ Աշոտ Տիգրանյանի կողմից» ամփոփում

«Դպրոցական խտրականություն․ ֆիլմի դիտում-քննարկում»

2021 թ․ մարտ

«Խտրականությունը տիկնիկների միջոցով»

«Երկկողմանի հայացք» ․

Ուսումնական տարվա ամփոփում

2022թ․ սեպտեմբեր

«Համակարգչային խաղերը բացասաբար են անդրադառնում դեռահասների վրա․ բանավեճ»․ ամփոփում

2022թ․ հոկտեմբեր

«Ահաբեկիչների հետ չպետք է բանակցել․ բանավեճ 115 Ավագ դպրոցի սովորողների հետ»ամփոփում

2022թ․ նոյեմբեր

«Հկ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից․ բանավեճ Երիցյան վարժարանի սովորողների հետ» ամփոփում

2022թ․ դեկտեմբեր

«Դպրոց հաճախելը չպետք լինի պարտադիր․ բանավեճ Երևանի թիվ 148 Ավագ դպրոցի սովորողների հետ» ․ ամփոփում

Հայաստանի ապագան և նրա հարևանները

«Ազատ խոսքի» ակումբը վերսկսում է իր գործունեությունը։
Բանավեճ-քննարկումների հաջորդ հանգրվանը քաղաքական ՝ «Հայաստանի ապագան և նրա հարևանները» թեման է։ Թեման բավականին արդիական է, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագան մեծամասամբ կախված է իր հարևանների հետ հարաբերություններով։ Մեզ համար այն արդիական է, քանի որ մեր հարևան երկրների հետ մենք չունենք միանշանակ հարաբերություններ կառուցելու ուղի։ Այստեղ առաջանում են հակասություններ, որոնց քննարկմանն է նվիրված այս նախագիծը։


Ի՞նչ նպատակներ ենք դրել մեր առջև

  • Պարզաբանել մեր հարևանների հետ ՀՀ հարաբերությունները և դրանց պատմությունը
  • Դուրս հանել դրանցում առկա խնդիրները և առաջարկել լուծումներ
  • Քննարկել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկխոսությունների հնարավորությունները
  • Սովորողների շրջանում բարձրացնել քաղաքական գիտակցությունը
  • Համագործակցել «Թուրքագիտական» ակումբի անդամների հետ

Նախապատրաստական հանդիպումներ՝

Մարտի 9-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Մարտի 16-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Մարտի 30-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Ապրիլի 6-ին, ժամը 13։30, կլոր սեղան-ներկայացում, Ավագ դպրոցի ընթերցասրահում

Ապրիլի 13-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Ապրիլի 20-ին, ժամը 14։30, նկուղային ակումբում

Քննարկում՝ «Հայաստանի ապագան և նրա հարևանները» թեմայով
Ապրիլի 27-ին, ժամը 14։30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Հանդիպման մասնակիցներ՝

«Ազատ խոսքի» ակումբ

Լուսի Ղարիբյան

Աննա Հարությունյան

Նունե Հովհաննիսյան

Արեն Մինասյան

Կարինե Գոմցյան

Ավագ Առաքելյան

Մերի Զաքոյան

Ամալյա Զաքարյան

Էմիլ Դանիելյան

Հրանտ Խաչատրյան

Շուշան Փաշինյան

Արամ Խաչատրյան

Անահիտ Ասատրյան

Իլոնա Սահակյան

Լիա Հարությունյան

Քիրստինե Թորոսյան

Հանդիպման կազմակերպիչներ՝ Սամվել Թամազյան, Աննա Խաչատրյան

Սովորում ենք բանավիճել

Նախագծի ամփոփ նկարագրություն

«Ազատ խոսքի» ակումբն իր գործունեությունը ծավալում է բոլոր սովորողների համար։ Ակումբի մասնակից սովորողները բանավեճի հմտություններից ձեռք բերած իրենց փորձը կփոխանցեն Միջին դպրոցի սովորողներին։
Միջին դպրոցի սովորողները կունենան բանավեճի հմտությունների տարրական գիտելիքներ, կսովորեն իրենց խնդիրները բարձրացնել քաղաքակիրթ ձևով և լուծել դրանք բանավիճելու միջոցով։

Նախագծի ընթացքը՝

  1. Ակումբի անդամ սովորողներից կկազմակերպվի ճամբարային խումբ, որոնք պատրաստ կլինեն սովորեցնել Միջին դպրոցի իրենց ընկերներին
  2. Խմբի անդամների հետ միասին կմշակվի ընդունելի մոտեցում և ծրագիր, որը հարմար կլինի բանավեճի հմտությունները սովորեցնելու համար
  3. Երեք ճամբարային օր ակումբի անդամբերը կաշխատեն սովորողների հետ
  4. Երրորդ օրը կկազմակերպվի բանավեճ՝ «Տեղեկատվական դարաշրջան և ազգային արժեքներ» թեմայով։

Արդյունքում՝

  • Միջին դպրոցի սովորողները կծանոթանան բանավեճի տարրական հմտություններին
  • Ակումբի անդամ սովորողները ձեռք կբերեն անհրաժեշտ փորձ՝ սովորող-սովորեցնող ծրագրի արդյունքում
  • Կունենանք բանավեճի փորձ
  • Արդյունքները հրապարակվեն բոլոր մասնակիցների կողմից

Ակնկալվող ժամանակահատված՝

Հունվարի 10-29

Նախագծի համակարգողներ՝

Սամվել Թամազյան և «Ազատ խոսքի» ակումբի անդամներ